Հայաստան 

Հրմշտոց ՌԴ դեսպանատան մոտ

analitik.am

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով այսօր՝ հունվարի 15-ին,  մի քանի տասնյակ քաղաքացիների  ակցիան Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ անցնում է լարված մթնոլորտում։


News.am- ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցների մի մասը կանգնել է ՌԴ դեսպանատան մոտ, մյուս մասը՝ դիմացի մայթին։ Դեսպանատան մոտ գտնվող մեծ թվով  շղթա կազմած ոստիկանները փորձում են հեռացնել ակցիայի մասնակիցներին դեսպանատան մոտից, նրանց միջեւ հրմշտոց է սկսվել։ Ակցիային մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։


Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Մենք ենք տերը մեր երկրի» եւ սուլում են։


Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ակցիայի մասնակիցներին հայտարարեց, որ օրենքով չի թույլատրվում այդքան մոտ կանգնել դեսպանատանը։


Ակցիայի մի քանի անդամներ փորձեցին վառել ՌԴ դրոշը, սակայն մյուսները թույլ չտվեցին՝ ասելով, որ դա վայրագություն է։

Նույն շարքից