Հայաստան 

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիի սպանդին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ

analitik.am

Հայաստանի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց վարքով շարունակում են ապացուցել սեփական ժողովրդին, որ ընդամենը ապազգային, կամազուրկ և ապիկար նոր-գաղութային վարչակազմ են:


Մի ամբողջ ընտանիքի երեք սերունդ սեփական տան մեջ սպանդի է ենթարկվել: Ընտանիքի միակ ուղիղ ժառանգորդ է մնացել կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող մանկահասակ երեխան: Այդ հիմքով ամբողջ ազգը խնամակալության իրավունք է ձեռք բերել նրա նկատմամբ և հարազատի նման ընդունել ու կրում է նրա և նրա ընտանիքի ցավն ու կորուստը: Մինչդեռ գործող ռեժիմը, անտեսելով մեր ժողովրդի զգացմունքներն ու իրավունքները և, վախենալով իր օտար տիրոջից, անգամ սուգ չի հայտարարել երկրում: Ավելին, սգացող ժովոդրդի նկատմամբ Գյումրիում և Երևանում իրականացված երեկվա զանգվածային  բռնությունները վկայում են իրավապահ համակարգի ՝ սեփական ժողովրդից  ունեցած խորքային օտարացումը և բացահայտումնրա  ոչ յուրային, այլ նոր-գաղութային  էությունը:

 

Ի տարբերություն վարչակազմի, մեր ժողովուրդը հերթական անգամ հերքում է իր անկամության մասին տարածվող հերյուրանքները, ցացաբերելով ազգային և մարդկային բարձր արժանապատվություն, ինչպես նաև իր ինքնիշխանության  համար պայքարելու կամք ու վճռականություն՝ պահանջելով կասկածյալին հանձնել հայկական կողմին:

 

Կոչ ենք անում հաստատակամ շարունակել դիմադրության ինքնակազմակերպումը և պայքարը:

 

Մենք ենք տերը մեր երկրի….

 

16 հունվար 2015, Երևան

 

 

Նույն շարքից