Հայաստան 

Լուռ, հրամաններին ենթարկվելով, կանգնած էր դեպի դուռը… Կարեն Պետրոսյանը` Պերմյակովի մասին

Երեկ Գյումրիում ցույցի ժամանակ, ինքնաբուխ որոշումների արդյունքում, Գյումրու 102-րդ ռազմաբազայում պահվող ոճրագործության մեղադրյալ Վալերի Պերմյակովին տեսնելու են գնացել ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ցույցին մասնակցող մի քաղաքացի` Կարեն Պետրոսյանը:


Նման որոշում կայացվեց, որպեսզի ժողովուրդը հավաստիանա, որ ոճրագործը Հայաստանում է, որովհետև լուրեր էին պտտվում, որ նրան տեղափոխել են Ռուսաստան:  


Կարեն Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե փորձել են խոսել Պերմյակովի հետ, պատասխանեց. «Իսկ իմաստ ուներ՞ նրա հետ զրուցելու, ես կարծում եմ, որ դա մեր իրավասություններից ու լիազորություններից դուրս էր: Բացի այդ մեր պայմանավորվածությունը նրան տեսնելու հետ էր կապված»: Մեր հարցին, այնուամենայնիվ, ինքը, կարեն Պետրոսյանը ուներ՞ նման ցանկություն, պատասխանեց. «Ես շատ ավել այլ, շատ ավելի լուրջ ցանկություններ ունեի, բայց դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել»:  


Հարցին, թե ի՞նչ տպավորություն է թողել Պերմյակովը, արդյոք՞ նա թողել է ադեկվատ մարդու տպավորություն կամ սառնասիրտ մարդասպանի, Կարեն Պետրոսյանը նշեց. «Երբ մենք գնացինք, նրան երկու հրաման տրվեց. կանգնել և դեմքով դառնալ դեպի դուռը: Մենք այդ անցքից նայել ենք, ու այդ պահին ուրիշ ինչ-որ բանի մասին էլ չես մտածում, ընդամենը ուզել ենք հավաստիանալ, որ դա նույն անասունն է , որի նկարը շրջանառվում է համացանցով: Սովորական թշվառ զինվորի կեցված եմ նկատել: Ես ստացել եմ տպավորություն, որ նա լուռ, հրամաններին ենթարկվելով, կանգնած էր դեպի դուռը»:   Իսկ թե ինչու՞ վիդեո կամ ֆոտո չարվեց ոճրագործից, Կարեն Պետրոսյանը նշեց, որ ամենասկզբում ժողովուրդը պահանջում էր հավաստիացնող վիդեոնյութ, անկախ որևէ բանից, այսինքն տարբերություն չկա` իրավապահ մարմինները կտրամադրեն այդ վիդեոնյութը, թե ինքն ու պատգամավորը կանեին դա: Երբ մտել են ռազմաբազա, ասել են, որ ցանկանում են նկարահանել, բայց իրենց ասվել է, որ ամբողջ պայմանավորվածությունը ռուսական կողմի հետ եղել է միայն այն մասով, որ տեսնեն նրան բանտախցում:   Արդյոք՞ ցույցին մասնակցող բոլոր քաղաքացիները հավատացին, որ Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Պետրոսյանը իսկապես տեսել են ոճրագործության մեղադրյալին, որովհետև նրանց ամենատարբեր հարցեր էին տալիս և ասես` չէին հավատում իրենց խոսքին, Կարեն Պետրոսյանը պատասխանեց, որ նորմալ է, որ մարդիկ կարող են չհավատալ, և ինքը դրանից չի նեղվում ու վրդովվում:  


«Ես փոխանցել եմ այն, ինչ տեսել եմ, հավատացողը կհավատա, չհավատացողն էլ չի հավատա, անգամ եթե լուսանկարն ու վիդենյութն էլ բերեինք»:   Ի վեջո, ո՞րն է Կարեն Պետրոսյանի վարկածը Գյումրու ոճրագործության վերաբերյալ, նա նշեց, որ դժվարանում է պատասխանել, սակայն ունի մեկ հիմնական հարցադրում. եթե հանցագործության զենքը գտնվել է կեսօրին, ապա ինչո՞ւ շատ հեռուստաընկերություններ մինչև երեկո հայտարարեցին, որ հանցագործը զինված է:   «Չէ՞ որ դա խուճապ առաջացնող ինֆորմացիա էր, ես չհասկացա դա դիտավորությո՞ւն է, թե վատ աշխատանք: Իմ բոլոր վարկածները հիմնվում են այդ հարցադրման վրա: Այլ բաց հարցեր էլ կան, անհասկանալի է սպանության մոտիվացիան, այն էլ` նման հեռավորության վրա: Գյումրիի բնակիչը էդ մութ խավար փողոցներում կկորչեր, ուրեմն ինչու՞ էնտեղից էդտեղ, ինչու՞ էդ ընտանիքը: Ինչու՞ էին ռուսական կողմի զինված զինվորականները հետախուզում անցկացրել Հայաստանի տարածքում:


Ո՞վ էր այդ օպերացիան գլխավորում »,- ասաց Կարեն Պետրոսյանը:   Մեր այն հարցին, արդյոք՞ եղել են գյուղացիներ, որ տեսել են Պերմյակովին, Կարեն Պետրոսյանը նշեց. «Կան խոսակցություններ, որ գյուղից եղել են բնակիչներ, որ տեսել են նրան, նույնիսկ տեսել են ձերբակալման պահը»: 

 

yerkir.am

Նույն շարքից