Հայաստան 

Մեր գործողություններն ենք կատարելագործում. Պնախարարը 7 կետանոց հրամանի մասին

Այսօր՝հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ զինված ուժերի միջին և ստորին օղակների հրամանատարներին՝ հակառակորդի նկատմամբ ինքնուրույն կանխարգելիչ գործողություններ իրականացնելու թույլտվությունն ուղղված է մեր գործողությունների կատարելագործմանը:

 

«Հասկանալի է, որ եթե գործում են մերհրամանատարները, ապա ընթացքում հնարավոր են որոշակի բացթողումներ, որոնք էլ տարիների ընթացքում պետք է լրացնել եւ հղկել: Այս որոշումը հնարավորություն է տալիս նախահարձակ լինելու եւ զսպողի դերակատարություն իրականացնելու: Ես բարձր եմ գնահատում նրանց համարձակությունը»,- ասաց նախարարը:


Նշենք, որ հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ կազմվել է 7 կետից բաղկացած հրաման: Նրա խոսքով՝  պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավումը, դիտարկման համակարգի կատարելագործումը, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնել՝ պարապմունքներ անցկացնել բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ պատժել հակառակորդին եւ որոշ դեպքերում նախահարձակ լինել՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը:

Նույն շարքից