Հայաստան 

Գյումրու քաղաքապետը ռուսական զորքերի ղեկավարներին առաջարկել է ուժեղացնել կարգապահական ռեժիմը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատասենյակում  հունվարի 18-ին տեղի է ունեցել   փակ խորհրդակցություն, որին ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Սերգեյ Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի կայքը, հանդիպման օրակարգում Գյումրիում առաջացած լարվածության թուլացման, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու գործողություններին ուղղված հարցերն են եղել:

Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:

Ի պատասխան, ռուսական կողմը նշել է, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկությունների հետ և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ:

Նույն շարքից