Հայաստան 

ՀՀ-ն պետք է ունենա Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտող օրենք. Զ. Փոստանջյան

Անդրադառնալով  «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ասաց որ  այն նախատեսում է մեր իրավունքների ճանաչում և հետապնդում:


«Սա մեր արտաքին անվտանգության և ազգային անվտանգության բաղադրիչներից մեկը պետք է լինի: Մենք պետք է վերացնենք Ցեղասպանության հետևանքները և ամենակարևորը հայրենիքի վերադարձման հարցը լուծենք»:


Պատգամավորի խոսքով՝ նախ և առաջ պետք է ճշտել, թե որոնք են Հայաստանի Հանրապետության շահը հետապնդող տարածքները:


«Մենք պետք է մեր մեջ հստակ ձևակերպում տանք, թե ինչ ենք պահանջում աշխարհից և որն է մեր պահանջը: Եթե նույնիսկ Ազգային ժողովը փորձի մերժել այս նախագիծը, դա չի նշանակում, թե հայ ազգը չպետք է ունենա այս մասին օրենք: Այս հարցին, ի վերջո, պետք է տրվի պաշտոնական ընթացք»,–ասաց նա։

Նույն շարքից