Հայաստան 

Գյումրու քաղաքապետարանը հաշվեհամար է բացել փոքրիկ Սերյոժայի համար

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ողբերգական դեպքերից ողջ մնացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար հաշվեհամար է բացվելու՝ Գյումրու քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ:   Հաշվեհամարը հասանելի կլինի այսօրվանից, ինչի մասին կտարածվի համապատասխան հաղորդագրություն:


  «Խնդրում ենք զգուշանալ ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնող դրամահավաքի, հաշվեհամարներ բացելու տարբեր անհատների և կազմակերպությունների հայտարարություններից, քանի որ Գյումրու քաղաքապետարանն անմիջականորեն համագործակցում է Ավետիսյանների ազգականների հետ և բոլոր քայլերը փոխհամաձայնեցված են՝ ավելորդ շահարկումներից և կեղծիքներից խուսափելու համար»,- ասվում է Գյումրի քաղաքապետարանի հայտարարության մեջ: 

Նույն շարքից