Հայաստան 

Անդրեյ Մալախովը այցելելով Գյումրի՝ ցավակցել ու ներողություն է խնդրել. aravot.am

Այսօր առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել են Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս. այս մասին գրում է aravot.am կայքը։

Աղբյուրի՝ Անդրեյ Մալախովի Գյումրի այցելելու մասին տեղեկությունը հաստատել է նաև Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը, ով փոխանցել է, թե ռուս հաղորդավարը Գյումրի է եկել նկարահանող խմբով, իր ցավակցական խոսքն ու ափսոսանք է հայտնել Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի սպանդի վերաբերյալ:

Այնուհետ հաղորդավարը հարցազրույց է վերցրել Սամվել Բալասանյանից՝ հետաքրքրվելով, թե ինչ մթնոլորտ է տիրում քաղաքում: Լիլիթ Մակարյանի փոխանցմամբ, Գյումրու քաղաքապետը ներկայացրել է, որ ողջ քաղաքը ցնցված է կատարվածից։

Նույն շարքից