Գյումրիի սպանության դեպքի առիթով փակ քննարկումը, որը պետք է տեղի ունենար հունվարի 21–ին՝ ԱԺ փակ քննարկման ձևաչափով, տեղափոխվել է հունվարի 20 և պետք է տեղի ունենա լսումների տեսքով։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ի պատասխան հարցի, թե ինչու փակ լսումը դարձավ ԱԺ լսում, ասաց. «Որոշումը կայացվել է ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկման արդյունքում և նրա պնդմամբ»։