Հայաստան 

Ադրբեջանցի դիվերսանտների հետ մարտական դիրքում ձեռնամարտի բռնված Նորայրին բուհում ընդունել են որպես հերոսի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, համասարանի ղեկավարությունը ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում ծառայության ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար պարգևատրել է նույն համալսարանի ուսանող Նորայր Քամալյանին:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության և արհմիության կողմից նրան է հանձնվել խորհրդանշական սուր, դրամական պարգև և ուղեգիր՝ հայաստանյան որևէ առողջարանում հանգստանալու համար:

Համալսանանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սողոմոնյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ շատ հպարտ են Նորայրի կատարած քաջագործությամբ, համոզված են, որ նրա սխրանքը օրինակ ու դաստիարակություն կլինի համալսարանի բոլոր այն ուսանողների համար, ովքեր դեռ պետք է համալրեն հայոց բանակի շարքերը:

Նորայր Քամալյանը 2014թ.-ի հուլիսի 31-ին մարտական հենակետի պաշտպանության ժամանակ ձեռնամարտի է բռնվել սահմանը հատած զինված դիվերսանտների հետ, ովքեր հանկարծակիի գալով Նորայրի համարձակությունից` խուճապահար փախել են` թողնելով զենք-զինամթերք:

Նույն շարքից