ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հնարավոր է, որ չմասնակցի Գյումրիում այսօր կայանալիք Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն ու պատգամավորների պատվիրակությունը ներկա կգտնվի այդ ցավալի միջոցառմանը:
Տեղեկատվությունը ՀՀ Աժ տեղեկատվության եւհասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանինն է: «ԱԺ նախագահը հնարավոր է, որ չմասնակցի հոգեհանգստյան արարողությանը, սակայն պատգամավորներ կլինեն: Ներկա կլինի նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը»,- ասաց Արսեն Բաբայանը` հավելելով, որ ԱԺ պատվիրակությունը ներկա կլինի նաեւ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը: