Հայաստան 

Մենք մեր տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերվող բոլոր հարցերը կոնգրեսի մեր գործընկերների հետ մշտապես քննարկում ենք

Լրագրողների ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ  Եվրոպայի խորհրդի կոնգրեսն ունի մոնիթորինգի առաքելություն, որն իրականացվում է ժողովրդավարության հարցերով ԵԽ անդամ ամենատարբեր երկրներում, Հայաստանն էլ է անցել այդ գնահատման փուլը:  Վաչե Տերտերյանը նաև նշեց, որ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» Եվրոպայի խորհրդի ծրագրի նպատակը եղել է այդ մոնիթորինգի արդյունքների քննարկումը տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության հետ:


«Նշված են ուղղություններ, որտեղ լավ կլինի, որ Հայաստանն  առաջընթաց արձանագրի: Այդ ուղղությունները մեզ համար նորություն չեն, և՛ կառավարության ծրագրում, և՛ նախարարության գործունեության ծրագրում այդ ուղղությունները հիմնականում արձանագրված են: Մենք մեր տեղական ինքնակառավարման համակարգի և՛ իրավիճակը, և՛ զարգացման հեռանկարները կոնգրեսի մեր գործընկերների հետ մշտապես քննարկում ենք և զարմանալի չէ, որ մեզ համար այդ ուղերձում դրված դրույթները՝ մասնավորապես ֆինանսական ապակենտրոնացում, լիազորությունների հստակեցում, համահարթեցման սկզբունքների կատարելագործում, մեր ընդհանուր աշխատանքային օրակարգի մասն  են կազմում»,- ասաց փոխնախարարը:


Լրագրողների հարցին, թե որոնք են համայնքների ղեկավարների կողմից բարձրացվող հիմնական հարցերը, Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Համայնքների խնդիրները մեզ համար նորություն չեն: Կառավարությունը մոտ ժամանակներս դրանց լուծում կտա»:

Նույն շարքից