Հայաստան 

Կառավարությունը բանակցում է արտահանման նոր գործիքից օգտվել ցանկացող արտերկրյա ընկերությունների հետ

Հայաստանի կառավարության հաստատած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խրախուսում է արտահանումը մեր երկրից, ուղղված է բացառապես արտերկրից կատարվող ներդրումներին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: «Օրենքը վերաբերում է նրանց, ովքեր կգան ՀՀ, ներդրումներ կանեն և ստեղծված արդյունքը կարտահանեն: Օրենքով կարգավորվող մեխանիզմն այնպիսին է, որ որոշումը վերաբերելու է բացառապես նոր ներդրումներին: Ներդրումները կարող են լինել այն բոլոր ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի արտահանման ներուժ»,- ասաց Միրումյանը:


Նրա խոսքով՝ արդեն իսկ բանակցություններ են ընթանում, և շատ շուտով ակնհայտ կլինեն դրանց արդյունքները: Ըստ փոխնախարարի, ներդրողներ կարող են լինել տարբեր երկրներից, որովհետև հարկային խթանը բավականին գրավիչ է, 2 տոկոս շահութահարկը բավականին ցածր դրույքաչափ է, ինչը միանշանակ կնպաստելի արտահանմանը: Գործող կարգով արտահանման շահութահարկը ՀՀ-ում կազմում է 20 տոկոս:

Նույն շարքից