Հայաստան 

Մի քաղաքականացրեք Գյումրու ողբերգությունը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիի սպանությունը և դրա  հետ կապված զարգացումները, քանի որ հարցը գտնվում է իրավական դաշտում: Ազգային ժողովում «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ քաղաքական, զգացմունքային գնահատականները որևէ կերպ չեն կարող ազդել քրեական գործի վրա: «Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական և զգացմունքային գնահատականները պետք է լինեն իրավական հարցերը պարզելուց հետո, քանի որ ներկա փուլում քաղաքական գնահատականներ հնչեցնելը որևէ կերպ չի կարող օգուտ տալ գործին»,-  նշեց Կոստանյանը:


Նա ընդգծեց, որ հարցը լիովին գտնվում է իրավական դաշտում, և բոլորը պարտավոր են կատարել իրենց պարտականությունները՝ զերծ մնալով զգացմունքային և քաղաքական գնահատականներից: «Ցանկացած ոք կարող է ունենալ զգացմունքային գնահատականներ, քաղաքական կարծիք, սակայն լավ կլինի, որ դրանք հաջորդեն իրավական բոլոր հարցերի լուծմանը»,- ասաց Կոստանյանը:

Նույն շարքից