Հայաստան 

Ադրբեջանը թաքցնում է տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը. Շավարշ Քոչարյան

analitik.am

«Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար»,- անդրադառնալով երեկ տավուշի մարզում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներին ասել է ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ «Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։

 

Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։ Նմանատիպ սադրանքներով Բաքվի ռեժիմը միայն նպաստում է միջազգային հանրության կողմից իրեն հասցեագրված՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին»:

Նույն շարքից