Հայաստան 

Ուորլիքի հայտարարությունը զազրելի է

analitik.am

 ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կոչը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրականում ոչինչ չի պարունակում և հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակելու իր սադրիչ քաղաքականությունը: Ուորլիքի հայտարարությունը նման կերպ է գնահատել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


«Ուորլիքի թվիթերյան գրառումներն արդեն զազրելի են։ Խելքին աշեցեք` սոցիալական ցանցերի միջոցով է դիմում պատերազմի շեմին կանգնած երկրների նախագահներին։ Մի՞թե միջնորդական առաքելություն իրականացնելու ուրիշ ոչ մի ռեսուրս չի մնացել։ Սա ի՞նչ անլրջություն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այդպես էլ չհասկացավ, որ նման դատարկ կոչերով Ադրբեջանի համար սադրիչ քաղաքականությունը շարունակելու հնարավորություն է ստեղծում»,- ասել է քաղաքագետը` ընդգծելով, որ եթե ի վճակի չեն իրավիճակն ադեկվատ գնահատել, ավելի լավ է լռեն, քանի որ կողքից խանգարողներն առանց իրենց էլ շատ են:

Նույն շարքից