Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի են դուրս եկել ոսկու շուկայի, Ֆիրդուսի, և մի շարք այլ տոնավաճառների աշխատակիցներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի նկատմամբ։
Հիշեցնենք, որ տոնավաճառի աշխատակիցների դժգոհություններից հետո նոյեմբերին ԱԺ նիստում կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։