Հայաստան 

Պահանջի երթ` այսօր երեկոյան

Այսօր` ժամը 18։30-ին, Կասկադից՝ Կորյուն-Աբովյան-Թումանյան փողոցներով դեպի Ազատության հրապարակ տեղի կունենա պահանջի երթ կապված այն հանգամանքի հետ, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեղադրյալն առ այսօր գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության ներքո։

 

Նշենք, որ երթի կազմակերպիչները Ֆեյսբուքի իրադարձության էջում կոչ են անում ռուսական կողմին իրականացնել ՀՀ-ի հետ կնքած միջպետական իրավական ակտերի պարտավորությունները և սպանության մեղադրյալին փոխանցել ՀՀ իրավապահներին։ Իսկ ՀՀ իշխանություններից պահանջում են անհապաղ իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները հայկական կողմի իրավազորությունը վերականգնելու ուղղությամբ։

Նույն շարքից