Հայաստան 

Տևական խաղաղության հասնելու միակ ուղին բանակցային ճանապարհն է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է շփման գծում կատարված հարձակումներով եւ հերթական անգամ հիշեցնում է, որ տեւական խաղաղության հասնելու միակ ուղին բանակցային ճանապարհն է:ողմերը պետք է ձեռնամուխ լինեն տեւական խաղաղություն ապահոող բանակցային գործընթացի: 


«Մենք խիստ անհանգստացած ենք շփման գծում կատարված հարձակումներով, որոնց հետևանքով եղել են զոհեր: Բռնության կիրառումը Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կողմերի ստանձնած հանձնառության խախտում է և շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապակայունացման սպառնալիք է ստեղծում: Տևական խաղաղության հասնելու միակ ուղին բանակցային ճանապարհն է, և մենք կոչ ենք անում կողմերին ձեռնամուխ լինել տևական խաղաղություն ապահովող բանակցային գործընթացի: Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները կբարձրացնեն իրենց ձայնը՝ ասելու, որ իրենց ունեցած զոհերն ու կրած տառապանքները բավական են ու եկել է խաղաղության ժամանակը»,- պատասխանել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:


Հունվարի սկզբից հայ-ադբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է: Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներով խախտում է հրադադարի ռեժիմն ու կրակ բացում ոչ միայն հայկական դիրքերի, այլեւ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Սահմանին լարվածության արդյունքում հայկական եւ ադրբեջանական կողմերն ունեն զոհեր եւ վիրավորներ:



Սկզբնաղբյուրը՝ «Արմենպրես»

Նույն շարքից