Հայաստան 

Ս. Լավրովը ադրբեջանցի դիվերսանտի վերադարձման հարցը կարող է քննարկել ԼՂ ղեկավարության հետ. Ս. Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին լրագրողները խնդրեցին անդրադառնալ  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը վերաբերում էր Ղարաբաղում դատապարտված դիվերսանտներից մեկին Ռուսաստան վերադարձնելու հարցում միջնորդելուն. վերջինս ՌԴ քաղաքացի է:

 

Նախարարը նշեց, որ այդ հայտարարության  մասին տեղյակ չէ և չի կարծում նման բան ասվել է, սակայն հավելեց. «Միջազգային պրակտիկայում եղել են դեպքեր, երբ որ դատապարտվածները այս կամ այն չափով իրեն դատապարտման տույժերի կրման տարիների մի մասը այս հատվածում և այն հատվածում են կրել։ Այդ հարցը կարող են քննարկել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ»,-ասաց նա:

Նույն շարքից