Հայաստան 

ԱԺ-ն մեկ տարով հետաձգեց ալյուրը երկաթով հարստացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը

Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկման դրեց Կառավարության կողմից ներկայացրած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանն ասաց, որ հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի, քանի որ մարդկանց մոտ դեռ չի մարել այս նախագծի վերաբերյալ բացասական տրամադրվածությունը:


Քննարկման ժամանակ որոշում կայացվեց հարցը մինչև մեկ տարի ժամկետով հետաձգել և այդ ընթացքում հարցը ներկայացնել հանրային քննարկման ու նոր որոշում կայացնել` արդյո՞ք այն պետք է, թե` ոչ: 

Նույն շարքից