Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուրում է գտնվում նաև «Երկրապահ» կամավորական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորեց ՀՀ Գերագույն հրամանատարին և պատասխանեց լրագրողների հարցերին:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե շատ մարդիկ չեն ծառայում, մասնավորապես պաշտոնյաների որդիները, նա նշեց. «Երբ որ ես էի ծառայում, առաջին հերթին իմ մասին էի մտածում, իմ ընտանիքի, քույրերի, եղբայրների, թե հիմա ոնց է լինելու, կտեսնենք»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանն անհրաժեշտության դեպքում նախահարձակ կլինի, Մ. Գրիգորյանը նշեց. «Երբ որ իրանք հարձակվեն, էտ ժամանակ կհարձակվենք»: Երբ լրագրողները նշեցին, թե դա ավելի շուտ պաշտպանվել է նշանակում, նա հայտարարեց. «Երբ որ էս մի մատով հարձակվում ես, էն մի մատով էլ կարաս հարձակվես»: