ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ հետմահու պարգևատրեց հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների:
ՀՀ Նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած խիզախության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրեց զինծառայողներ Խաչատուր Բադասյանին և Վարդան Մկրտչյանին:
Սերժ Սարգսյանից պարգևները ստացան զոհված զինծառայողների հայրերը:
ՀՀ Նախագահի նստավայրում կայացած արարողությանը Սերժ Սարգսյանը հայրենիքի պաշտպանության ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրեց նաև զինծառայող Մովսես Գասպարյանին: