Միջին ձեռներեցության միջոցով, քանի որ, ինչպես արդարացիորեն նշում են վերջիններիս ներկայացուցիչները, փոքրերը տուժելու են, քանի որ մեծերն ունեն ավելի շատ լծակներ իրենց ճնշելու համար: Ուղղակի անթույլատրելի եմ համարում նման հակադրության ձևավորումը, առավել ևս ի վնաս փոքր ու միջին բիզնեսի: Վստահ եմ, որ համապատասխան մարմինները շատ լավ գիտեն ստվերում գտնվողների տեղը ու խոշոր ձեռներեցների իրական շրջանառությունը: Իսկ եթե չգիտեն, ապա մնում է տարակուսել, թե ինչի համար են հարկատուների հաշվին պահվում այդ կառույցները:
Մարդիկ պարզ հայտարարում են, որ պատրաստ են վճարել 3.5 տոկոս, նույնիսկ ավելին, միայն թե չընկնեն փաստաթղթավորման դժվարին ու անիմաստ քաշքշուկների մեջ և անընդհատ չգտնվեն տուգանվելու վտանգի տակ: Առավել ևս, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն ի վիճակի չէ հավելյալ ծախսեր կատարել հաշվապահի ու իրավաբանի համար: Հատկապես հիմա, երբ արտագաղթի զգալի չափերի ու մարդկանց գնողունակության անկման արդյունքում արդեն իսկ զգալիորեն տուժում են հատկապես ՓՄՁ ներկայացուցիչները:
Եթե չենք կասեցնում այս օրենքը, մենք փաստացի վտանգում են աղքատության շեմին գտնվող մարդկանց շարքերը համալրել հազարավոր նոր ընտանիքներով: Այնինչ այդ մարդիկ այսօր կարողանում են հոգալ իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը` փաստացի պետությունից ոչինչ չակնկալելով: Թեպետ իրականում պետությունը պարտավոր է ոչ միայն չխանգարել ու չխոչընդոտել, այլև իրական քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար:
Ուսումնասիրեք տարբեր երկրներում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակը, տնտեսական վիճակի բացասական դինամիկան ու վերջինիս հնարավոր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, և առավել քան պարզ կլինի, թե ինչ վտանգներով են հղի ճնշումները ՓՄՁ նկատմամբ: Հնարավոր է, որ տարիներ անց այս օրենքն արդիական կլինի, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով այսօր դրա ժամանակը չէ: Այսօր նույնիսկ էժան ու երկար վարկերով կամ այլ միջոցներով աջակցության խնդիր չի դրված, այլ հստակ քայլերով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ու մրցունակությանը նպաստելու: Հակառակ դեպքում հասնելու ենք նրան, որ այս մարդիկ էլ գործազուրկ դառնան, թողնեն ու հեռանան սեփական երկրից:
Մյուս կողմից, խնդիրը ոչ միայն տնտեսական դաշտում է, այլև քաղաքական: Ուստի ինձ համար զարմանալի է քաղաքական ուժերի մեծ մասի անտարբերությունը, կարծես իրենց առանձնապես չեն հետաքրքրում հազարավոր մարդկանց ճակատագրերը: Հիմա մենք խնդիր ունենք կայացնել առաջին հերթին քաղաքական որոշում: Ուստի ես կոչ եմ անում որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված իմ կուսակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը և սեփական սխալն ընդունելու համարձակություն դրսևորել: Ինքս լիովին համաձայն եմ բողոքողների պահանջին՝ Կասեցում…»:
Սկզբնաղբյուրը՝ tert.am