Հայաստան 

«Եռյակի» նիստն ավարտվեց. քննարկված հարցերի մասին

Ազգային ժողովում ընթացող երեք խորհրդարանական ուժերի` «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունների հերթական դռնփակ նիստը ավարտվեց: Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը  տեղեկացրեց այն հինգ հարցերի մասին, որոնք քննարկվել են։


Առաջինը «Շրջանառության հարկի մասին» օրենքն է, որի հետ կապված որոշում է ընդունվել արտահերթ նիստ  հրավիրելու և օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Արտահերթ նիստը տեղի կունենա  փետրվարի երկուսին, ժամը 18:00-ին: Երկրորդը Գյումրիի ողբերգության հետ կապված հարցն է: Այս առթիվ Եռյակն առաջարկում է փակ լսումներ այլ ձևաչափով: Նիստին պետք է ներկա լինի արտգործանախարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազն ու ԱԱԾ ղեկավարը: Լսումներն առաջարկվում է կազմակերպել ուրբաթ օրը։ Հաջորդը  կառավարական ճգնաժամի հարցն է, որի քննարկման համար ևս պետք է, ըստ Եռյակի , հրավիրվի արտահերթ։ Օրակարգի հարցերից մեկն է հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հրաժարվելու հարցը: Հակոբյանը հիշեցրեց, որ Նախորդ նստաշրջանին Եռյակը և ՕԵԿ-ը հրաժարվել են մասնակցել այդ հանձնաժողովին, քանի որ առաջարկությունները հաշվի չեն առել։ Քննարկվող մյուս հարցերը վերաբերել են մասսայական միջոցառման հետ կապված հարցեր։ 

Նույն շարքից