Հայաստան 

ԱԳ նախարարությունը նոր շենք կտեղափոխվի 2016 թվականին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր շենք կտեղափոխվի 2016 թվականի ընթացքում:  Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:



2012թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Կառավարական թիվ 2 մասնաշենքի օտարման մասին որոշումը, որից հետո այդ շենքը գնեց Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը: Արտգործնախարարության նոր շենքը կլինի Զաքյան 2/1 եւ Վազգեն Սարգսյան 3 հասցեում` դատախազության շենքի և նախկին «Սևան» հյուրանոցի միջանկյալ հատվածում:

Նույն շարքից