ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ: Նախարարը կարևորել է Լեհաստանի հայ համայնքի և դիվանագիտական ծառայության համակարգված և արդյունավետ աշխատանքը, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Զրույցի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության, համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր: