Հայաստան 

Վարչապետը Հայոց ցեղասպանության տարելիցի համատեքստում կարևորում է Համահայկական խաղերի լավագույնս կազմակերպումը

Համահայկական ամառային վեցերորդ խաղերը 2015թ. օգոստոսի 2-13-ը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծվեց կազմկոմիտե և հաստատվեց դրա կազմը: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:



ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Կարևոր է խաղերի հավուր պատշաճի կազմակերպումը հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում: Խաղերին մասնակցելու համար հայրենիք կժամանեն մեծաթիվ մեր հայրենակիցներ»,-  ասաց վարչապետը:

 

Համահայկական խաղերն արդեն 16 տարվա պատմություն ունեն: Անցկացվել է հինգ ամառային և մեկ ձմեռային նման միջոցառում:

Նույն շարքից