Հայաստան 

8.5 մլն դրամ տարեկան եկամուտ և «06» մակնիշի մեքենա․ Սուրեն Կարայանի հայտարարագիրը

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2014թ.-ի իր եկամուտները:


Կարայանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 22.5 մլն դրամ: Իր հիմնական եկամուտները նա ստանում է աշխատավարձից, որ տարեկան կազմում է 8.5 մլն դրամ:


Պաշտոնյան արժեթղթեր, վերադարձված փոխառություններ և ներդրումներ չունի: Նախարարի տեղակալը հայտարարագրել է իր բնակարանը և «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենան: Այս պաշտոնը նա ստանձնել է սույն թվականի հունվարի 13-ից: Մինչ այդ նա եղել է ֆինանսների նախարարի տեղակալ:

Նույն շարքից