Հայաստան 

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ուղերձ է հղել

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ուղերձ է հղել։

Ուղերձում ասվում է. «Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:

Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով:

Հարգանքով հանդերձ՝ և ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի և հայոց զինվորի:

Ապա և նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին:

Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին և պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ:

Փետրվարը բարով բացվի:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 փետրվարի 2015
Երևան»։

Նույն շարքից