Հայաստան 

Արփինե Հովհաննիսյանը ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու քվեարկությանը չի մասնակցել առողջական խնդիրների պատճառով

Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին, թե ինչու չի մասնակցել քվեարկությանը,Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանըընդգծեց, որ չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով: Պատգամավորը տեղեկացրեց, որ Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշման քվեարկությունը նշանակված է եղել ուշ ժամի՝ երեկոյան 8-ին, իսկ ինքը վեհաժողովը լքել է շատ ավելի վաղ: «Սա է պատճառը, որ ես այդ քվեարկությանը չեմ մասնակցել»,- մանրամասնեց պատգամավորը:


ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն էլ լրագրողներին կոչ արեց ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու քվեարկության մեջ ինտրիգներ չորոնել: «Որևէ կերպ մեր քվեարկությունը չկապեք նրա հետ, թե մենք խնդիրներ ենք ունեցել Ռուսաստանի, ռուսական պատվիրակության կամ ընդհանրապես ռուս ժողովրդի հետ: Նման բան չկա, նրանք մեր ընկերներն են, մեր բարեկամներն են: Մենք մեր քվեարկությամբ չենք աջակցել մեր ռուս գործընկերներին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը»,- հայտարարեց Նաղդալյանը:


Նույն շարքից