Հայաստան 

«Սլեպոյին բռնե՞լ եք, դե սատկացրեք». Ոստիկանները՝ Ալեք Ենիգոմշյանի մասին

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ԼՂՀ-ի ոստիկանության կազմակերպած պլանի մեջ մտնում էր նաև Ալեք Ենիգոմշյանին առևանգելը: Մինչդեռ վերջինիս շփոթել էին մեկ ուրիշի՝ Պավել Մանուկյանի հետ, տարել, հետո բաց թողել. « Այդ ընթացքում Պավել Մանուկյանը ռադիոկապի խոսակցություն է լսել, որտեղ ասել են, թե սլեպոյին բռնել եք, սատկացրեք… »:

ՙԴեպի Արցախ ճանապարհին լուր են ստացել, որ ծպտյալ ոստիկանները փորձում են մեր դեմ հանել և խափանել մեր երթը դեպի Արցախ: Այնուհետև տեղեկացանք, որ մեզանից առաջ գտնվող երթի մասնակիցներին դաժանաբար ծեծի են ենթարկել, որոնց տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց…Մի փոքր էլ առաջ գնալով տեսանք «Ազատ Արցախը դիմավորում է ձեզ» ցուցապաստառը, իսկ ավելի առջևում՝ հանդիպեցինք ոստիկանական պատնեշի և անսպասելիորեն հայտնվեցինք շրջափակման մեջ»,-պատմում էր Վարուժան Ավետիսյանը:

Հարցին՝ թե «Հիմնադիր խորհրդարանն» ինչու հենց ապրիլի 24-ը ընտրեց որպես հեղափոխության օր, հատկապես, երբ շատերը կարծում են, թե դա պատվեր է, պարոն Ավետիսյանն ասաց. «Ցեղասպանությունը գաղութացման ծայրագույն դրսևորումն է: Դրա համար ընտրվել է այդ օրը. պետք է սրան մոտենալ ոչ թե քաղտեխնոլոգիաների դասական օրինակներով, այլ հասկանալ, որ մենք իրոք կարիք ունենք իրապես ազատագրված գիտակցությամբ պայքարող մարդկանց: Այդ օրն է ընտրվել, որ ազատագրվի քաղաքացիական գիտակցությունը: Այդ օրը ռեժիմի ձեռքերը ավելի կապված են լինելու և հնարավորինս կարող ենք խուսափել այն բոլոր զոհերից ու վիրավորներից, որ ունեցանք: Եթե որոշ պարոնների ձեռնտու է, որ մենք երկրի ազատագրումը կատարենք արյունով, մենք այդ հանգամանքը հաշվի չենք առնելու»: Ապա հավելեց, որ ազգի նպատակը ապրելն է, ոչ թե սգալը.«Մենք էլ ենք հարգելու մեր զոհերին, բայց դա հարցի մյուս կողմն է»:

Վարուժան Ավետիսյանը փոխանցեց նաև Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը, թե շատ ավելի մեծ սիրով է լցված արցախահայերի, նույնիսկ այն հայերի նկատմամբ, որոնք իր վրա ձեռք են բարձրացրել: Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ «այդ ոտնձգությունը կոնկրետ և ուղղակի ապացույց է այն բանի, որ այսօր գտնվում ենք այնպիսի կեղեքման մեջ, որը ոտնահարում է մեր պետականությունը»:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից