Հայաստան 

Քննարկվում են շրջանառության հարկի մասին օրենքի հետ կապված հարցեր

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվել, որին մասնակցում են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Պատգամավորները քննարկում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հետ կապված հարցեր:


Քննարկմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


Փետրվարի 2-ին ԱԺ նիստի մեկնարկին մի խումբ պատգամավորներ Գալուստ Սահակյանին առաջարկեցին մեծ ընդմիջմանը հրավիրել կառավարության ներկայացուցիչներին՝ շրջանառության հարկի մասին օրենքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Նրանք նշում էին, որ օրենքի վիճահարույց դրույթների հետաձգումը հարցի լուծում չէ, և հարկավոր է քննարկումների միջոցով հասկանալ, թե ինչ լուծում կարելի է գտնել:

Նույն շարքից