Հայաստան 

Պատգամավորները կներկայացնեն շրջանառության հարկի վերաբերյալ իրենց առաջարկները

Ազգային ժողովի հաջորդ քառօրյայի ընթացքում խորհրդարանական խմբակցությունները կներկայացնեն «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված իրենց առաջարկները: Այս մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:«Որոշվեց, որ հաջորդ քառօրյայի ընթացքում  քննարկման է դրվելու այս հարցը, իսկ հարցի շուրջ այսօրվա արտահերթ նիստը, որ մենք ցանկանում էինք անցկացնել, հետաձգվում է մինչև հաջորդ քառօրյա: Մոտեցումների միջև բավական ընդանրություններ կան, և մենք գտնում ենք, որ կարող ենք այդ ընդանուր մոտեցումներով ներկայանալ հաջորդ քառօրյային: Մենք նաև ընդգծեցինք, որ եթե հաջորդ քառօրյային ընդհանուր մոտեցումներ չձևավորվեն, ապա կրկին նախաձեռնելու ենք արտահերթ նիստ»,-  ասաց Ռուբեն Հակոբյանը:


 

 

Նույն շարքից