Փետրվարի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եվրոպական գործընկերության օպերատիվ խմբի ղեկավար, բրիգադի գեներալ Քեվին Մըքնիլիին:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հեռանկարները, խաղաղապահության կարողությունների զարգացման ոլորտներում և ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող ծրագրերը:
Եկուստեք կարևորվել է փոխգործակցության հետագա խորացումը երկկողմ և բազմակողմ հարթություններում: