Հայաստան 

Հո ՀԴՄ-ները «ժիվո՞յ» չեն. Վարդան Այվազյանը

Ազգային ժողովում շարունակվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց տվեց հարակից զեկուցող Վարդան Այվազյանին, թե ինչու քաղաքական մեծամասնությունը վիճելի հարցի հետ կապված քաղաքական կամք չի դրսևորում:


Հարակից զեկուցող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեց, որ իրենց կողմից դրսևորվող քաղաքական կամքն այն է, որ ՓՄՁ-ներին փորձում են օգնել, մինչև 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցողին փորձում են օգնել, իսկ մնացածին` հարկել: «Բայց ինչպե՞ս հասկանալ, որ ձեռնարկատերին ասում են` մեկ տոկոս վճարի, ասում է` չէ, ես ուզում եմ երեք տոկոս վճարել, անգամ` հինգ տոկոս: Հարց չե՞ք տվել, թե ինչու է այդպես»,- հարց ուղղեց նա` հավելելով, որ պետք է ապահովել թափանցիկություն, որը հնարավորություն կտա փաստաթղթավորում իրականացնել: 

Նույն շարքից