Հայաստան 

Չարամտորեն հարկերից խուսափելը հարված էր Հայաստանի Հանրապետությանը . Վախթանգ Միրումյան

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու են ձերբակալել ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբայնին (ճոյտ):

 

«Որ անկեղծ պատասխանեմ՝ ես մանրամասնություններից տեղյակ չեմ։ Ընդհանրապես, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ես հիմնականում զբաղվում եմ օրենսդրական նախաձեռնություններով և կարող եմ այդ գործից տեղյակ չլինել»–ասաց նա :


Հարցին, թե Հակոբ Հակոբյանի ձերբակալությունը հարված չէ՞ր հայ կինեմատոգրաֆիային, Վ. Միրումյանը պատասխանեց.


«Ցանկացած պարագայում, երբ խոսում ենք հարկերից խուսափելու կամ հարկերից չարամտորեն խուսափելու մասին, կարծում եմ, որ այդ դեպքը առաջին հերթին հարված էր Հայաստանի Հանրապետությանը»,-եզրափակեց նա:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից