ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի մասին, առաջարկեց նախ հասկանալ ինչին է միտված այս գործընթաց: «Ի՞նչ գործընթաց է սկսվել մաքսայինում և ինչ են ուզում փոխել»: Նրա խոսքով՝ նախ պետք է փոխել օրենքի մասին պատկերացումները: «Ի՞նչ անենք, որ հավատ առաջան մեր գործի նկատմաբ, ինչպե՞ս անենք, որ որևէ մեկին/ և խոշորին, և մանրին/ հարվածի տակ չդնենք, ինչպես անենք, որ երկու կողմի համար էլ լավ լինի, քանի որ այսօր ցանկացած մարդ առաջնորդվում է սեփական շահերով…Հիմա այս վեց ամսվա ընթացքում ինչքա՞ն ենք պայքարելու, ինչի՞ ենք հասնելու, չեմ կարող ասել»,-ասաց պատգամավորը:
Նա կարծիքով՝ միգուցե մարդիկ չեն հասկանում ինչ են ուզում և ինչի համար, ուստի՝ « եկեք տեսնեք ի՞նչ պետք է անենք, միգուցը մեր գործը պետք է լինի ոչ թե օրենք կասեցնել, հետաձգելն ու փոխելը, այլ մի ուրի՞շ հարց. մենք ամեն օր օրենք ենք կասեցնում և հետաձգում:
Հասմիկ Մովսիսյան