Հայաստան 

Տնտեսվարողներին պետք չէ խրախուսել մահակի միջոցով. Արծվիկ Մինասյան

«Այս օրենքը վաղուց դարձել է առճակատումների հարց և այսպիսով անընդհատ լավածություն ենք մտցնում տնտեսական ոլորտում: Այս օրենքը բազմաթիվ վեճերի տեղիք է տվել»,-«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, երկու տարվա ընթացում այնքան է այս օրենքի մասին կարծիք ասվել, որ երեք հարց մնացել է օդում՝ շրջանառության իրացման ծավալը՝ 58,3 մլն դրամը, որը չունի ոչ իրավական, ոչ տնտեսական հիմնավորում: Նրա խոսքով, այն չի վերանայվել այս տարիների ընթացքում, այդ իսկ պատճառով տարակարծությունների տեղիք է տալիս մինչ օրս:

 

Երկրորդ՝ տոկոսադրույքը և երրորդ՝ փաստաթղթավորման պահանջը: «Այս երեք հարցերի շուրջ առաջացել է խառնաշփոթ: Ամեն մեկն իր մոտեցումներն է առաջ մղում: Չի կարելի ունենալ լավ հասարակություն, եթե անընդհատ լարվածություն է մտցվում տնտեսական կյանքում»,-ասաց նա: «Առաջարկում եմ, կիրառել պրոգրեսիվ հարկման համակարգ, մասնավորապես՝ փաստաթղթով ապահովված ծավալի նկատմամբ հարկումը սկսել 0%-ից»,-հավելեց ՀՅԴ պատգամավորը, ապա դիմելով  Վարուժան Միրումյանին՝ ասաց, որ սա շատ խթանիչ մեթոդ է և պետք տնտեսվարողներին խրախուսել ոչ թե մահակի միջոցով՝ վախեցնելով, այլ օգնելով:

Նույն շարքից