«Եթե ուզում եք այս օրենքը փոխել, ապա երկու ճանապարհ կա՝ բարեփոխումների գնալ, կամ թողնել այնպես ինչպես որ է: Ամեն ընտանիք թող իր ընտանիքը պահի: Հասարակության 70 տոկոսոը չի կարողանում ապրել: Եթե երկրի վիճակը այնպիսին է, որ չենք կարողանում ապրել ,ապա պետք է բարեփոխումներ անենք: Իսկ բարեփոխումները գիտենք, շատ ցավոտ են:
Այս օրենքը, համենայնդեպս, ինձ համար ընդունելի էր առաջին հայացքից, որովհետև հարկային բեռը իջնում է, մարդիկ պետք է հասկանան, որ այս օրենքը մեծամասնության շահերին չի հակասում: Ես համոզված եմ, եթե օրենքը ճիշտ ձևով մտնի գործածության մեջ՝ դրական է լինելու»,-ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» նախագծի քննարկման ժամամկ ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Վերջինիս համոզմամբ՝ թեև դա շատ նուրբ հարց է և իրենից մեծ ռիսկեր է պահանջում, սակայն պետք է ընդունել, որ ուրիշ ճանապարհ չունենք և պետք է օրենքի դաշտ մտցնենք բոլորին ՝ և՛ խոշորին, և՛ մանրին: