«Բարդ ֆուտբոլային կոմբինացիա պետք չէ, պենալ է, կառավարություն, խփեք, անցեք: Այս փորձը կիրառում են աշխարհի առաջատար երկրներում»,- «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների մասին խոսելիս հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ Հայաստանում ստվերի խնդիր չկա` այստեղ մարդիկ չեն կարող հազար դրամի առևտուր անել ու չիմանանք:
«Շրջանառության հարկը պետք էր ոչ թե իջեցնել 1 տոկոսի, այլ բարձրացնել`հասցնելով 5-8 տոկոսի`կախված բիզնեսի ծավալներից»,-ընդգծեց Հ.Բագրատյանը՝ առաջարկելով ՓՄՁ-ների համար խոշորների համեմատ ավելի քիչ հարկ սահմանել: