ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով խոշորին ստվերից հայտնաբերելու, կեղծված ընտրությունների, իշխանություների պատճառով արտագաղթի տեմպերի աճի և տնտեսական ծանր վիճակի մասին, ասաց, որ օրենք հետաձգելով հարց չի լուծվում. «Հայաստանի իշխանությունները լավ գիտեն, թե ովքեր են այդ խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց: Շատ լավ գիտենք, թե ինչպես է մաքսակետերում այդ խոշորների այս կամ այն ապրանքը մի հրաշքով տրանսֆորմացվում այլ ապրանքի, որպեսզի մաքսատուրքերը նվազեն», -ասաց նա:
ԱԺ նախագահը լսելով տիկին Զոհրաբյանի ելույթը, արձագանքեց. «Երբ ասում ենք խոշորներ՝ բոլորին է վերաբերում: Շատ խոշորներ շատ ազնիվ են աշխատում, և մենք տեղյակ ենք»:
Թե կոնկրետ որ «խոշորին» էր վերաբերում Գալուստ Սահակյանի ակնարկը, ավելի քան ակնհայտ էր: