ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկմանը տարակուսեց, թե պատգամավորների այս բոցաշունչ ելույթներն ինչի՞ համար են, երբ պայմանավորվածություն արդեն ձեռք ենք բերել: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հակադարձեց, որ սա քաղաքական ամբիոն է, որտեղ քննարկվում են ժողովրդին հուզող հարցեր: «էսօր քննարկում ենք օրենքը հետաձգելու հարցը: Սա շատ կարևոր է. չքննարկե՞նք, ի՞նչ եք առաջարկում…»:
Ըստ Մելքումյանի՝ եթե ուզում ենք բացահայտել ստվերին, ապա հարցեր կան որոնց պատասխանները պետք է հստակ տալ, խոսել դրանց մասին: Պատգամավորը ընդգծեց, որ մեր Հանարապետությունը պետք է ունենար լուրջ հակաճգնաժամային ծրագիր:« Այս ճգնաժամային վիճակին պետք է ճիշտ գնահատական տալ: Եթե համեմատվենք այլ երկրների հետ, այդ առումով շատ հետ ենք: Զարգացման ծրագիր է պետք վարել, դրամը զարգացնել և գործիք դարձնել, կոմպլեքս ծրագիր է պետք: Մենք պետք է կարողանանք հասնել դրան»,-ասաց նա՝ հավելելով, որ այն, ինչ ուզում է անել այս իշխնությունը այս ֆոնի վրա, հաջողություն չի ունենալու: