Հայաստան 

Դուխները չի հերիքում խոշորներին բռնեն. Ռ. Հակոբյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Շրջանառության հարկի մասին»  օրենքի քննարկմանը ներկայացնելով խմբակցության տեսակետը՝ լավ մշակույթ համարեց երեկ վարչապետի՝ Ազգային ժողով գալը:


Ռուբեն Հակոբյանը նշեց, թե առկա է 10-15 «մոնոպոլիստ», ովքեր դուրս են օրենքի դաշտից, որոնց վրա որևէ օրենք չի ազդում, և անում են այն, ինչ ուզում են: «Նրանք հիմնականում ներկրողներն են: Նրանց սպոնսորը բարձրադիր իշխանություն է: Մեզ մոտ ներկրումը 4 անգամ ավելի շատ է, քան արտահանումը, դա նշանակում է, որ մենք խոսում ենք մեռնող տնտեսության մասին»,-նշեց նա:

Ռուբեն Հակոբյանը հավելեց, թե այդ «մոնստրների» անունները ցանկացած վերջին գյուղում բոլորն անգիր գիտեն։

 

Նույն շարքից