Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանըխորհրդարանի ամբիոնից անդրադարձավ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ քաղաքական մեծամասնության և կառավարության հասցեին հնչող քննադատություններին:
Վահրամ Բաղդասարյանը, ելույթ ունենալով Հանրապետական խմբակցության անունից, ընդգծեց, որ 2014թ. ամռանը, երբ Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած օրենքը, ըստ որի` շրջանառության հարկի 3.5 տոկոս դրույքաչափը նվազում էր՝ դառնալով 1.5 տոկոս, բոլորն ասում էին, որ շատ լավ բարեփոխում է: «Եթե չեմ սխալվում` ընդամենը 11 պատգամավոր էր այդ ժամանակ դեմ քվեարկել նախագծին: Բոլորն ասում էին, որ շատ լավ ռեֆորմ է իրականացնում կառավարությունը:
Եվ երբ մենք ընդունեցինք օրենքը, լռություն տիրեց: Հետո, երբ հոկտեմբերի 1-ին օրենքն ուժի մեջ պետք է մտներ, սկսվեցին բողոքի ցույցեր քաղաքացիների և քաղաքական գործիչների մասնակցությամբ»,- նշեց նա: