ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն այն կարծիքին է, որ ծեծով հարց չեն լուծել, և որ այդ մեթոդն ընդունելի չէ: «Մենք դարձել ենք չափազանց հանդուրժող: Սադրիչները, հայրենադավները թևեր են առել հանդուրժողականությունից…Երեկ լսում էի «Նախախորհրդարանի» անդամների ասուլիսը. զավեշտին չափ ու սահման չկա. մարդիկ գնում են Արցախ՝ հեղափոխություն անելու: Մարդիկ չեն հասկանում, որ հայկական երկրորդ պետությունն այլ խնդիրներ ունի: Նրանց բարձր մակարդակով զգուշացրել էին, որ չգնանՙ . բայց գնացին, հետները տանելով երեխաներին, փորձելով թաքնվել կանաց ու երեխաների թիկունքում:
Գնացին՝ թաքնվելով կանաց ու երեխաների թիկունքում. Կարեն Ավագյանը՝ Արցախում տեղի ունեցած միջադեպի մասին