Հայաստան 

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին: Վարչապետը կարևորել է ՀՀ-ում և Շվեդիայում դեսպանություն հիմնելու մասին երկկողմ փոխադարձ որոշումները՝ Շվեդիայի հետ համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչու­թյունների առկայությունը և արդյունավետ աշխատանքը նոր լիցք  կհաղորդեն տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:

 

 

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի սերտացմանը, հայ և շվեդ գործարար­ների ուղղակի շփումների հաստատմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:  

Նույն շարքից