Հայաստան 

ԱԺ-ն փաստաթղթավորման պահանջը հաստատեց, չնայած՝ ընդդիմադիրները ձեռնպահ էին

Ազգային ժողովը այսօր 75 կողմ, 1 դեմ և 40 ձեռպնահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Շրջանառության հարկի» մասին օրենքի պարտադիր փաստաթղթավորման ժամկետը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու մասին օրենքի նախագիծը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց ,որ հետաձգումը հարցի լուծում չէ և ձռնպահ քվեարկեց. «ԲՀԿ-ն չի կարող կողմ քվեարկել ժամանակ ձգելուն»,-ասաց նա: Նույն կերպ քվեարկեցին նաև ՀԱԿ, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները:


Օրենքին կողմ քվեարկեցին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները:

Ինչպես արդեն նշել ենք՝ ԱԺ այս օրենքի կիրառումը հետաձգվել է մինչև հուլիսի մեկը:



ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը նշեց, որ մինչև հուլիսի 1-ը հնարավորություն կա նորմալ աշխատելու և կոչ արեց «աշխատել միմյանց չխոչընդոտելով»:

Նույն շարքից