Հայաստան 

Ռումինիայում Վարուժան Ոսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում է ներկայացվել Սենատին

Ռումինիայի Կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը կրկին դիմել է երկրի նախագահին եւ Սենատին` սենատոր, Էկոնոմիկայի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով: Այս մասին հայտնում է  թղթակիցը Բուխարեստից:  



2013թ. Ռումինիայի Սենատն արդեն մեկ անգամ մերժել է Ոսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդման ենթարկելու գլխավոր դատախազի դիմումը: Դրանից հետո Ոսկանյանը հրաժարական էր տվել նախարարի պաշտոնից` որոշումը բացատրելով կառավարության գործունեությունը կասկածի տակ չդնելու ցանկությամբ:


Սկզբաղբյուրը՝ «Արմենպրես»

Նույն շարքից