Հայաստան 

Սերժ Սարգսյա՞նն է արգելել Իշխան Զաքարյանին գնալ Ազգային ժողով

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին Սերժ Սարգսյանն է արգելում գալ Ազգային ժողով: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում: Նա մանրամասնեց, որ ինքն անձամբ է զանգահարել ՎՊ և համոզվել, որ ոչ ոք տեղյակ չէ, թե ո՞ւր է անհետացել Իշխան Զաքարյանը կամ անհետացե՞լ է իրականում, թե՝ ոչ:


Նա նշեց, թե Իշխան Զաքարյանի քարտուղարուհին ասել է, թե տեղյակ չէ՝ որտեղ է իր «շեֆը». «Տեղեկություն չունի անգամ նրա քարտուղարուհին, սակայն համոզված եմ, որ նա հիմա ոչ արձակուրդում է, ոչ էլ ունի առողջական խնդիրներ:


Նույնը տեղի է ունեցել նաև նախորդ տարի, բայց այդ ժամանակ բոլորը գիտեին, որ Զաքարյանն արձակուրդում է: Իսկ այսօր ոչ ոք որևէ տեղեկություն չունի նրանից»: Նշենք, որ խորհրդարանում շարունակում է քննարկվել Վերահսկիչ Պալատի հաշվետվությունը, որին ներկա չէ ՎՊ նախագահը: 

 

Ասկզբնաղբյուրը՝ armlur.am

Նույն շարքից